Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 600 հազարը․ մահացել է շուրջ 30 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

կորոնա

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 600 հազարը։ Մահվան դեպքերը՝ 30 հազար 944-ն են, ապաքինվել է՝ 147 հազար 686-ը։ Վարակը տարածված է աշխարհի 202 երկրում։

Վարակակիրների թվով աշխարհում առաջինն ԱՄՆ-ն՝ 124 հազար 676 դեպքով։ Նահանգներում գրանցվել է մահվան 2 հազար 229 դեպք, առողջացել է 3 հազար 231-ը։

ԱՄՆ-ին  հաջորդում է Իտալիան՝ 92 հազար 472 դեպքով։ Այնտեղ մահացությունների թիվն անցել է 10 հազարից, ապաքինվել է՝ 12 հազար 384-ը։

Չինաստում վարակի տարածման տեմպերը նվազել են, վարակակիր է՝ 81 հազար440-ը ։  Երկրում  գրանցվել  է մահվան՝ 3 հազար 300, առողջացման 75 հազար 448 դեպք։

Հայաստանում մարտի 28-ի տվյալներով վարակակիր է 407 մարդ։ Նրանցից առողջացել է 30-ը։  Գրանցվել է մահվան երեք դեպք։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։ Մարտի 26-ից մինչև մարտի 31-ը սահմանափակված է մարդկանց տեղաշարժը։

Կորոնավիրուսի թարմացվող տվյալներին կարող եք ծանոթանալ տեսանյութում