Երևանում ամենօրյա ռեժիմով կատարվում են ախտահանիչ միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

ախտահանում

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները, տրանսպորտային միջոցները և այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:

Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաեւ հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու եւ անվտանգության նկատառումներով:

Հատկապես արտակարդ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»: