ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 4-րդ դեպքը:
Մեկ օրում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 182 է, ապաքինվել է 15 մարդ։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն։
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 600 հազարը։
Մահվան դեպքերը՝ 30 հազար 944-ն են, ապաքինվել է՝ 147 հազար 686-ը։ Վարակը տարածված է աշխարհի 202 երկրում։
Հայաստանում մարտի 28-ի տվյալներով վարակակիր է 407 մարդ։ Նրանցից առողջացել է 30-ը։ Գրանցվել է մահվան երեք դեպք։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։ Մարտի 26-ից մինչև մարտի 31-ը սահմանափակված է մարդկանց տեղաշարժը։