Թրամփը Նյու Յորքում կարանտին չի սահմանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Նյու Յորքում կարանտին չսահմանել ։ Որոշումն ընդունվել է Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով խմբի առաջարկով, նաև Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի նահանգապետերի հետ խորհրդակցության արդյունքում։ Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակաիրների թիվը 124 հազար 676 է։ Նահանգներում գրանցվել է մահվան 2 հազար 229 դեպք, առողջացել է 3 հազար 231-ը։

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 600 հազարը։