Թրյուդոյի կինն ապաքինվել է կորոնավիրուսից․ ТАСС

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոն, ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին TACC-ի փոխանցմամբ՝ Թրյուդոյի կինը գրել է ֆեյսբուքյան էջում։

«Ուզում եմ Ձեզ հետ կիսվել վերջին նորություններով. ինձ արդեն լավ եմ զգում, ինձ բուժող բժիշկն ու Օտտավայի առողջապահության վարչությունը վստահեցնում են, որ վտանգն արդեն անցել է»,- գրել է նա:

Մարտի 12-ին Թրյուդոն հայտնել էր, որ տանը կինքնամեկուսանա, քանի որ իր կինը՝ Սոֆին վարակվել է կորոնավիրուսով:

Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին: Այժմ վարակված է ավելի քան 5 հազար 400 մարդ, նրանցից 60-ը մահացել է, ապաքինվել է 479 մարդ:

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 600 հազարը։