Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Պատրիկ Դևեջյանը․ AFP

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

Դևեջյան

Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել է մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Այս մասին հայտնում է AFP-ն։

Հայազգի 75-ամյա քաղաքական գործիչը Covid-19-ի ախտորոշմամբ հոսպիտալացվել էր,  գտնվում էր բժիշկների հսկողության տակ։

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 600 հազարը։

Հայաստանում մարտի 29-ի 11։00-ի տվյալներով վարակակիր է 424 մարդ։ Նրանցից առողջացել է 30-ը։  Գրանցվել է մահվան երեք դեպք։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։ Մարտի 26-ից մինչև մարտի 31-ը սահմանափակված է մարդկանց տեղաշարժը։