Կառուցվող մեկուսարանների բոլոր 14 մոդուլներն արդեն տեղում են․ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

Նորք

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի Ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։

«Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։
Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,- հայտնում են հիվանդանոցից։