Չինաստանը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

կորոնավիրուս

Չինաստանում կորոնավիրուսի տարածումը հաջողվել է կանգնեցնել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է  ՉԺՀ առողջապահության հարցերի գլխավոր կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը։

«Մարտի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը 3 հազարից քիչ է», հստակեցրել է նա։

Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-19-ի բռնկումից հետո գրանցվել է հիվանդացության 82 հազար դեպք, որից 75 հազար 576-ն ապաքինվել են, մահացել է 3300-ը։

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անցել է 600 հազարը։  Մահվան դեպքերը՝ 30 հազար 944-ն են, ապաքինվել է՝ 147 հազար 686-ը։ Վարակը տարածված է աշխարհի 202 երկրում։

Հայաստանում մարտի 29-ի 11։00-ի տվյալներով վարակակիր է 424 մարդ։ Նրանցից առողջացել է 30-ը։  Գրանցվել է մահվան երեք դեպք։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։ Մարտի 26-ից մինչև մարտի 31-ը սահմանափակված է մարդկանց տեղաշարժը։