Իտալիայի սպորտի նախարարն անիրական է համարում Սերիա Ա-ի մայիսին վերսկսվելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

Իտալիա

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան անիրական է համարում ֆուտբոլի առաջնությունը մայիսի սկզբին վերսկսելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական Gazetta.it-ն: Նախարար Վինչենցո Սպադաֆորան շեշտել է, որ սխալ է առաջնությունը վերսկսել մայիսի 3-ին, առանձնացնելով, որ ակումբներ մեծ բացթողում են ունեցել խաղալով այն ժամանակ, երբ պետք էր կասեցնել առաջնությունը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

Տեսանյութեր

Live

Լրահոս