Գործադիրը հրապարակել է այն ոլորտները, որոնց գործունեությունը COVID-ի շրջանում արգելված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

խանութ դիմակ կորոնա

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ մտցվել է տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների ցանկ (Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի):

Ցանկում ըստ ոլորտների ներկայացվում են գործունեության այն տեսակները, որոնք կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատաով ՀՀ պարետի ոլրոշմամբ արգելված են:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն սահմանեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հատել է 400-ը, կա 3 զոհ: