Արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, գրանցվել է 12 մահ. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

աին

Մարտի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի, 1 սողանքի, 2 փլուզման, 1 պայթյունի ահազանգ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի հաղորդակցման ուղիներին, 5 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 57 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Այս մասին հայտնում են՝ ԱԻՆ-ից։

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք. տուժել է 15 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: