Մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից․ «Նորք» ինֆեկցիոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

Նորք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտնում է, որ մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից:

«Այս պահին կա 1 ծայրահեղ ծանր, 14 ծանր դեպք: Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է:

Մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից:  Երեկ հերքվել է 162 թեստ, ընդհանուր՝ 2216»,- հայտնել են հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ մարտի 29-ի 11։00-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է։ Դեպքերի ընդհանուր քանակը 482 է։