Արցախ գործուղված մեր գործընկերների մոտ COVID չի հայտնաբերվել. կրկնակի թեստը բացասական էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

աաժ

ԱԺ-ն Արցախ դիտորական առաքելություն իրականացնելու համար պատվիրակություն պիտի ուղարկեր: Վերջիններս թեստավորվել են, սակայն ռապիդ թեստերը երկուսի դեպքում դրական պատասխան են տվել: Կասկածը հերքելու համար նրանք կրկնակի թեստավորում են անցել, որոնց արդյունքները բացասական են եղել, և նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ 

Այդ մասին արտահերթ նիստի ժամանակ հայտարարություն է տարածել ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: 

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, գիշերը ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս կրկնակի թեստավորման արդյունքները եղել են բացասական, բարեբախտաբար, մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, այսինքն՝ հերքվել են կասկածները»,- ասել է Միրզոյանը: