Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

մհեր

Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, և նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախևառաջ նվազման։

Քննարկումներ լինելու են և մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկականք։ Նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆֆեկտներ, երբ համագործակցությունը լինում է լողացող բանաձևով։ Մեր դեպքում բանաձև չէ, այլ ֆիքսված գին է սահմանում, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այդքան», - ասել է Մհեր Գրիգորյանը, ապա նկատել, որ պետք է վերլուծություն անել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գնի բանաձևային տարբերակը Հայաստանի համար ավելի ընդունելի և մատչելի է։

«Չի բացառվում, որ նման քննարկում նախաձեռնվի», - ասել է Մհեր Գրիգորյանը։