Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, կաթիլները շատ ծանր են. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

korona

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պնդում են, որ կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, այլ միայն, այսպես կոչված, կաթիլային ճանապարհով:

Ըստ փորձագետների՝ կորոնավիրուս կաթիլները շատ ծանր են, երկար չեն մնում օդում ու մակերեսների վրա: Այդ պատճառով, եթե անցնեք այն վայրով, որտեղով անցել է հիվանդ մարդը, վարակվելու շանսը գրեթե զրոյական է: Չի կարելի դիպչել մակերեսներին, պետք է որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերն ու ախտահանել դրանք սպիրտ պարունակող միջոցներով:    

Վարակումը տեղի է ունենում մարդու օրգանիզմ փոքր կաթիլներ թափանցելու ճանապարհով, որոնք արտադրվում են հիվանդ մարդու փռշտոցի կամ հազի հետևանքով: Վարակումը տեղի է ունենում, երբ «վարակակիրը» և «զոհը» գտնվում են իրարից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հեռավորություն պահել: