Մխիթարյանն «Արսենալին» ասել է, որ ուզում է մնալ «Ռոմայում»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Արսենալի» ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ «Ռոմայում» վարձավճարով հանդես գալու պայմանագրի ավարտից  հետո չի ցանկանում վերադառնալ լոնդոնյան ակումբ։

«Ռոմայում» մնալուն սակայն կարող է խանգարել «Արսենալի» տրանսֆերի համար պահանջվող գումարը, ինչին իտալական ակումբը պատրաստ չէ։

Լոնդոնցիները 20մլն եվրո են ուզում Մխիթարյանի տրանսֆերի համար, իսկ «գայլերը» պատրաստ են վճարել միայն 12 եվրո։

Վերջերս «Արսենալի»  գլխավոր մարզիչ Միկել Արտետան գովել է Մխիթարյանին, սակայն դրանից հետո էլ ակումբը շարունակում է մտածել ու քայլեր է ձեռնարկում նրան վաճառելու ուղղությամբ:

Մխիթարյանն էլ հայտնել է, որ իտալական ֆուտբոլն իրեն դուրս է գալիս և,  որ «Ռոմայում» լավ է զգում։

«Զինագործների» հետ Մխիթարյանի պայմանագրիրն ավարտվում է 2021թ. Ամռանը և եթե լոնդոնցիները ցանկանում են նրան վաճառել, պետք է շտապեն։

Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-20 մրցաշրջանի սկզբում: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 13 հանդիպման: Խփել է 6 գոլ ու գոլային 3 փոխանցում կատարել: