Եվրահանձնաժողովը COVID-ի շրջանակում Հայաստանին, Ադրբեջանին և ևս 4 երկրի 140 մլն եվրո կտա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

եմ

«Интерфакс-Украина»-ն, հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոյին հայտնում է, որ Եվրահանձնաժողովն Արևելյան գործընկերության երկրներին որպես օգնություն ուղղելու է 140 միլիոն եվրո՝ Covid-19 պանդեմիայի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար: Պաշտոնյան այդ մասին հայտարարել է այսօր Բրյուսելում:

«Մեր Արևելյան գործընկերների համար Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, հրատապ կարիքների համար, որպեսզի օգնի մեղմելու այդ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները», - ասել է Անա Պիսոներոն: