ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կբացվեն 2021 թվականի հուլիսի 23-ին: Որոշումը կայացվել է խաղերի կազմկոմիտեի կողմից:
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել էր, որ Ճապոնիայի իշխանությունների հետ կորոնավիրուսով պայմանավորված համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի, ինչ նշանակում է, որ խաղերը կարող են անցկացվել նաև գարնանը:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: