Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Արցախի Հանրապետության ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

թուրքիաագն

Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը:

Արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, թե «Թուրքիան չի ճանաչում Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք ընտրությունները, քանի որ դա հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»:

Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, չճանաչել այդ ընտրությունները: 

Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է նաև, իբր «Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք ընտրությունները միջազգային իրավունքի խախտում են»: