նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

բադասյան

«Մեր կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում»։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնոլվ ավելի վաղ ԱԺ-ի կողմից  առաջին ընթերցմամբ ընդունված գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագծին:

«Խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ 
Մեկ կարևոր կետ ևս․ խոսք է գնում այնպիսի տեղեկատվությունը մեկտեղելու մասին, որն այսօր պահպանվում և օգտագործվում է օպերատորների կողմից»,- նշել է նախարարը: