Արցախի առողջապահության նախարարությանը տրամադրվել են արտահագուստներ, սաղավարտներ, դիմակներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

արցախ

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունն ու «Armenian Wounded Heros» հինադրամը համատեղ նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրել են մի շարք կորոնավիրուսի դեմ պայքարում կանխարգելիչ միջոցներ: Այս մասին հայտնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը:

87 հատ բարձրորակ պաշտպանիչ բժշկական արտահագուստ (կոմբինեզոն),
100 հատ հատուկ պաշտպանիչ ակնոց և 100 սաղավարտ,
10 հատ սրսկիչ (դեզինֆեկտոր),
ինչպես նաև՝ դիմակներ և ձեռնոցներ: