Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան․ Ալումյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

հասարակական

«Ռոբերտ Քոչարյանը դեռևս այն վիճակում է, որ շարունակում է ստանալ բուժումներ, նաև հետազոտություններ է անցնում։ Եթե նրա առողջական վիճակը համեմատենք այն օրվա վիճակի հետ, երբ տեղափոխվեց հիվանդանոց, ապա դրական տեղաշարժ կա», - 24News-ի հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Ալումյանը անդրադաձրավ նաև Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելուն։ Փաստաբանը տեղեկացրեց, որ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին։ 

«Պահանջել ենք խափանման միջոցի հարցը չքննելը ճանաչել որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի խախտում», - նշեց Ալումյանը։ 

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է՝ ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով: