Եղիսաբեթ 2-րդի սպասավորը կորոնավիրուսով է վարակվել․ մտահոգիչ է թագուհու առողջական վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Եղիսաբեթ 2

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի սպասավորներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչը թագավորական ընտանիքի համար նոր մտավախությունների առիթ է։ Այս մասին գրում  է Mirror-ը։

Արդեն ինքնամեկուսացված սպասավորը գրեթե ամեն օր շփվել է փագուհու հետ, կատարել մի շարք պարտականություններ, Եղիսաբեթ 2-րդին  սնունդ և խմիչքներ է մատուցել, նամակներ փոխանցել, ինչպես նաև զբոսանքի տարել միապետի երկու շանը։

Սպասավորի մոտ կորոնավիրուսի հաստատում 93-ամյա թագուհու առողջական վիճակի հետ կապված մտավախություններ է առաջացրել։

«Բոլորը վախենում են ոչ միայն իրենց, այլև թագուհու և դքսի համար», - ասել են պալատի աշխատակիցները։