Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

շարժ

Մարտի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 12:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․16և արևելյան երկայնության 46․420 աշխարհագրական կոորդինատներով Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել  է Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: