Իսպանիայում շատացել են կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով կատարվող գողությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

աշխարհ

Իսպանիայում շատացել են կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով տներից կատարվող գողությունները: Գողերը բժիշկների անվան տակ բնակիչներից պահանջում են բացել դռներն ու մտնում են բնակարաններ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իսպանիայի ազգային ոստիկանության գլխավոր կոմիսար Խոսե Անխել Գոնսալեսին:

«Անցյալ շաբաթ ֆիքսել ենք, որ մի շարք հանցագործներ ներկայացել են որպես տարբեր ծառայությունների աշխատակիցներ, ներխուժել են բնակարաններ և գողություններ կատարել»,-ասել է կոմիսարն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:

Գոնսալեսի խոսքով՝ մի շարք դեպքերում հանցագործները փորձել են ներխուժել տներ բժիշկների կամ սանիտարների անվան տակ: