ՏՄՊՊՀ-ն քայլեր է ձեռնարկում կոճապղպեղի թանկացումների պատճառը պարզելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

կոճապղպեղ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համապատասխան քայլեր է ձեռնարկում հանրապետությունում կոճապղպեղի թանկացումների պատճառը պարզելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

«Հաշվի առնելով կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը՝ ՏՄՊՊՀ-ն հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու համար՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով»,- գրել է Սմբատյանը։

Նա հավելել է, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: