Հրամանատարական հավաքներ 4-րդ զորամիավորումում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

․

Մարտի 26-ից 28-ը, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն, 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ:

Զորա­միավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարմամբ անցկացված հավաքների նպատակն էր հրամանատարական կազմի տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման մեթոդական պատրաստվածության մակարդակի կատարելագործումը: