Օրենքը Բադասյանի ձեռքն էին տվել և ԱԺ ուղարկել, նա նախագիծը չկարողացավ ներկայացնել․ Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այն համոզմանն է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարութան ներկայացրած՝ հեռախոսազանգերը վերահսկելու օրինագիծն ուշացած է, թերի, անհասկանալի ու մշոշոտ:

24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում չկարողացավ բացատրել՝ ինչ նախագիծ է ներկայացնում: Ավելին՝ Աբովյանը տպավորություն էր ստացել, թե օրենքը նախարարի ձեռքն էին տվել ու նրան ԱԺ ուղարկել:

Խմբակցության քարտուղարը կարծում է, որ կորոնավիրոսով պայմանավորված Երկիր մոլորակը հրաժարվել է գլոբալիստական մոդելից, ու երբ այս ամենը վերջանա, սահմանները նախկինի պես բաց չեն լինի: 

Մանրամասները՝ տեսանյութում։