Սիրիան քրեական պատասխանատվության կենթարկի անօրինական ճանապարհով երկիր եկած քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

/

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ քաղաքացիների՝ երկիր ապօրինի մուտք գործելու գործընթացին աջակցելը ևս իրավական պատասխանատվություն է ենթադրում:

Սիրիայում կորոնավիրուսի վարակվածության 9 դեպք կա: Երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը: Մարտի 22-ին ՆԳՆ-ն հայտարարել էր, որ պետք է փակել երկրի բոլոր անցակետերը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: