Մարտի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա երկու չվերթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

թռիչքներ

Ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո) - Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան - Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը։

«Իկար» ավիաընկերությունը կիրականացնի KAR 377 Մոսկվա (Շերեմետևո) - Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան - Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը։

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։