Ոսկեվանում հակառակորդի գնդակից երեխա է վիրավորվել. նրան վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

v

Տավուշի մարզի Ոսկեվան համայքնում այսօր ադրբեջանական գնդակից դպրոցական երեխա է վիրավորվել, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատում են։

Պաշտպանության նախարարությունը քիչ անց հանդես կգա հայտարարությամբ: