Դիակն ինչպե՞ս է վարակակիր համարվելու, եթե չի շնչում. Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի համար անհասկանալի է առողջապահության նախարարության այն հիմնավորումը, թե կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդուն չպետք է դիահերձել՝ հնարավորինս նվազեցնելով դիահերձում իրականացնողների վարակվելու հավանականությունը:

24News-ի հետ զրույցում պատգամավորը հարց է բարձրացնում՝ եթե վիրուսն օդակաթիլային ճանապարհով է տարածվում, ու դիակը չի շնչում, ապա էլ ինչպե՞ս է վիուսը փոխանցվելու:
«Դիակն ինչպե՞ս վարակակիր համարվելու, եթե չի շնչում»,- ասում է նա:

Բադալյանն անտրամաբանական է համարում նաև կորոնավիրուսի կանխարգելման նպատակով քաղաքացիների զանգերը վերահսկելու օրինագծի հիմնավորումները: Շեշտում է՝ հեղափոխությունը մարդկանց ազատություն տալու, ոչ թե դրա սահմանափակման համար է եղել, բացի այդ՝ վարակակիրն ինքը կասի իր շփման շրջանակը, պետք չէ դա օրենքով սահմանել:

Մանրամասները՝ տեսանյութում։