Պարետը վեց ժամով դադարեցրել է մի քանի սուպերմարկետների աշխատանքը Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Thumbnail

Պարետը մարտի 30–ին որոշել է արտակարգ դրության պայմաններում մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալում արգելել 6 ժամով՝ պարետի ցուցումները չկատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Որոշմամբ 6 ժամով արգելվում է հետևյալ տնտեսավարողների գործունեութան ծավալումը՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46,  «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1,   «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ` ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ` ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կապահովի տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։  Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանը կապահովի սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տեսանյութեր

Live

Լրահոս