ԱՄՆ-ում վարակվածների թիվը կրկնակի շատ է ՉԺՀ-ի թվից, մահերինը՝ նույնը. Roylab Stats

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 784 հազարը, վարակից մահացել է 37 900 մարդ, ապաքինվել է 169960-ը: COVID-19-ը տարածվել է աշխարհի 204 երկրում:

Ժամը 08:30-ի դրությամբ վարակվածների թվով առաջին հորիզոնականում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ 164 669 վարակվածից 3180-ը մահացել է, 5896-ը ապաքինվել: Ի դեպ, Միացյալ Նահանգներում վարակվածները կրկնակի շատ են Չինաստանում վարակվածների թվից, մինչդեռ մահերի թվով գրեթե նույնն են:

Երկրորդ տեղում Իտալիան է: Երկրում վարակված է101991 մարդ, որից մահացել է 11660-ը, ապաքինվել՝ 14620-ը: Մահացածների թվով աշխարհում առաջինը Իտալիան է:

Երրորդ հորիզոնականում Իսպանիան է. վարակված է 87956 մարդ, որից7716-ը մահացել է, 16780-ը՝ ապաքինվել:

Չորրորդ հորիզոնականում Չինաստանն է՝ վարակի օջախը, որտեղ այսօր արդեն հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածման ընթացքը: 81520 վարակվածից մահացել է 3305-ը, ապաքինվել՝ 76052:

Չինաստանին հաջորդում են Գերմանիան՝ 67788 վարակված, Ֆրանսիան՝ 44550 վարակված, Իրանը՝ 41495 վարակված, Մեծ Բրիտանիան՝ 22141 վարակված, Շվեյցարիան՝ 15923 վարակված, Բելգիան՝ 11899 վարակված, Նիդերլանդները ՝ 11750 վարակված, Թուրքիան՝ 10827 վարակված, Հարավային Կորեան՝ 9786 վարակված:

Ի դեպ, տևական ժամանակ վարակվածների թվով Հարավային Կորեան երկրորդ հորիզոնականում էր՝ զիջելով միայն Չինաստանին: Սակայն երկրում հնարավոր եղավ կանխել վարակի տարածումը:

Առավել մանրամասն կարող եք ծանոթանա այստեղ: