Առինջ-Ջրվեժ ճանապարհին «Nissan Teana»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

վթար

Մարտի 31-ին՝ ժամը 08:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Վարորդը մահացել է: