Նախագիծը քննարկվել է պարետի և ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի հետ․ ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր նորից ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում ներկայացնում է երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որով կառավարությունը բացառապես համաճարակի հետևանքով և բացառապես արտակարգ դրության պայմաններում ստանում է իրավունք բջջային օպերատորների տվյալների բազաներում արդեն իսկ առկա հեռախոսազանգերի ու անձի տեղակայման վերաբերյալ տեղեկությունների մշակման միջոցով բացահայտել հաստատված վարակակրի շփման շրջանակը: Երեկ նիստից հետո նախագիծը պարետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվեց Իմ Քայլը խմբակցությունում, և՛ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում: Փոփոխությունները կներկայացվեն այսօրվա նիստի ընթացքում»: