Ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները․ Վիտալի Բալասանյանի կուսկացությունն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության կենտրոնական շտաբը հայտնել է, որ ահազանգեր են ստանում այն մասին, թե ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները

Ըստ կուսակցության ունեցած տեղեկությունների՝ դա արձանագրվել թե՛ Ստեփանակերտում, թե՛ Շուշիում տեղակայված ընտրատեղամասերում:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում` անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խախտումները վերացնելու նխատակով»,- նշված է Վիտալի Բալասանյանի կուսակցության հայտարարությունում։