Համապետական ընտրությունները մեկ քայլ են Արցախի ժողովրդավարական ապագայի համար.ԱՀ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

պետնախարար

Համապետական ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություններ են Արցախի ժողովրդի կյանքում և ևս մեկ քայլ երկրի ժողովրդավարական ու զարգացած ապագայի համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր յուրաքանչյուրս գիտակցում և զգում է պատասխանատվությունը պետականաշինության կարևորագույն փուլում:

«Այսօր քվեարկել եմ հանուն զարգացող և ժողովրդավարական Արցախի, հանուն մեր ապագայի: Այս ընտրությունները կարևոր քայլ են կառուցելու զարգացող և ժողովրդավարական երկիր: Կարծում եմ՝ համապետական ընտրություններին մասնակից թեկնածուական բավականին մեծ կազմը խոսում է իրական ընտրության և այն մասին, որ հանրության մեջ կան տարբեր քաղաքական տեսակետներ և կարծիքներ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը: