ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը: 

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվերարկեց 65 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0: 

Նախքան քվերարկությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, նույնը կոչ արեցին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Ընտրությունից պարզ դարձավ, որ վերջիններս ևս չմասնակցեցին քվեարկությանը, որի հետևանքով նախագիծը չընդունվեց:

Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս նախքան քվեարկությունը նշեց, որ ողջունում է ընդդիմության միասնականության կոչերը, բայց առաջարկում է, որ դրանք վերածվեն գործի:

«Խնդրում եմ և կոչ եմ անում քվերակել կողմ ու նորից հիշեցնում են, որ կորոնավիրուսի տարածման արագությունը մեծ է և պահանջում է արագ ձեռնարկվող քայլեր»,-ասաց Լիլիթ Մակունցը: