Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է բետոնե հենասյանը, վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

հասարակական

Այսօր՝ մարտի 31ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին Երևանի բնակիչ՝ 46-ամյա Ա. Ս-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 34 VF 334 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե արգելապատնեշին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։