Պլասիդո Դոմինգոն բուժվել է կորոնավիրուսից․ РИА Новости

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Դոմինգո

Իսպանացի 79-ամյա օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտնել է, որ արդեն տանն է ու իրեն լավ է զգում։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Սիրելի ընկերներ, վերջին շրջանում սոցիալական ցանցերում և մամուլում շատ անարժանահավատ և սխալ տեղեկություններ են տարածվում իմ առողջության ներկայիս վիճակի մասին: Ես տանն եմ, և ինձ հիանալի եմ զգում: Բարեբախտաբար, ամենաառաջին ախտանշանի ի հայտ գալուց հետո ես սովորականի պես արդեն բժիշկների հսկողության տակ էի՝ հաշվի առնելով տարիքս: Դրա շնորհիվ ինձ մոտ միանգամից կորոնավիրուս կասկածվեց, և դա ինձ շատ օգնեց: Հիմա ես հանգստանում եմ և շարունակում եմ թերապիան: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ջերմության համար  ևս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս մնալ տանը` ապահով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգիչը։

Դոմինգոն մարտի 22-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ կորոնավիրուսով է վարակվել։