Եվգենի Պետրոսյանը ծոռ է ունեցել. ասում են՝ ծոռն ու որդին գրեթե նույն տարիքի են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

եվգենի
Teleprogramma.pro-ն գրում է, որ հայկական ծագմամբ ռուսաստանցի հումորիստ Եվգենի Պետրոսյանի միակ դստեր՝ Վիկտորինայի որդիներից մեկը, որն ապրում է ԱՄՆ-ում, երեխա է ունեցել: 

Հումորիստի դուստրը երեխային դեռ չի տեսել, քանի որ Ռուսաստանում է, և կորոնավիրուսի պատճառով չի կարողանում մեկնել ԱՄՆ։

1

«Վիկտորինան ցնցված է․ նա չի հասկանում` երբ է վերադառնալու ԱՄՆ։ Իսկ այնտեղ շատ գործեր ունի․ բիզնես ու մեծ ընտանիք»,-պատմել է Վիկտորինայի ընկերուհին։

Ռուսական ԶԼՄ-նեչը նաև նշում են, որ իբր Եվգենի Պետրոսյանը վերջերս կրկին հայր է դարձել, և որ հումորիստի երեխան և ծոռը համարյա գրեթե նույն ժամանակահատվածում են ծնվել։ Ըստ աղբյուրի՝ Եվգենի Պետրոսյան ու նրա կնոջ՝ 31-ամյա Տատյանա Բրուխունովայի երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մոր միջոցով:

1