Պարետատան որոշումը տեխնիկական սխալի արդյունք էր. Չարենցավանը բաց կմնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ռոմանոս

«Հարգելինե՛րս, հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Չարենցավանը կորոնավիրուսի պատճառով փակելուն.

«Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տենիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն: Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից: Առո՛ղջ եղեք»:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել էր պարետատան որոշում, ըստ որի մինչև ապրիլի 5-ը պետք է արգելվեր մարդկանց, տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան: