ՀՀ և Բելառուսի ղեկավարները հայտարարել են՝ ՌԴ գազի գինը համարժեք չէ միջազգային մակարդակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

տնտեսական

Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի և ՀՀ վարչապետի միջև այսօր, մարտի 31-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին БЕЛТА-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են տնտեսության գործունեությունը ներկայիս ծանր պայմաններում՝ նշելով առկա  լուրջ խնդիրներն ու դժվարությունները:

Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք Բելառուսն ու Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:

Ներկայիս իրավիճակի կապակցությամբ Բելառուսի նախագահը և ՀՀ Վարչապետը քննարկել են ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման հնարավորությունը՝ տնտեսական  զարգացող մարտահրավերները քննարկելու համար:

Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունով հանդես է եկել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի ղեկավար: Լուկաշենկոն ընդգծել է հրատապ հարցերի առկայությունը, որոնք պահանջում են մանրամասն քննարկում ամենաբարձր մակարդակով:

Բելառուսի ղեկավարը հանձնարարել է ԵՏՀ Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ յուրաքանչյուր կողմի հետ մշակել այդ հարցը և  նրանց հասցնել քննարկված դիրքորոշումները: Եթե   պետությունների ղեկավարները համաձայնեն, Բելառուսը կառաջարկի հանդիպումը անցկացնել բացառապես նեղ կազմով՝ երաշխավորելով ժամանած պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի լիակատար անվտանգությունը:

Այս քննարկման անցկացման այլընտրանքային տարբերակն, ըստ բելառուսական կողմի, կարող է լինել տեսահամաժողովը՝ Եվրասիական տնտեսական միության առաջնորդների մասնակցությամբ:կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում: