Լուկաշենկոն չի ցանկանում հետաձգել 2020 թվականի նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2020 թվականի նախագահական ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում։

Ըստ նրա՝ նախագահական ընտրությունները պետք է ոչ միայն քննարկել, այլև պլանավորել։

Լուկաշենկոն ասել է նաև, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին կցանկանար քննարկել նաև տնտեսության վիճակը․

«Այստեղ ինձ մոտ Թրամփի բանաձևն է գործում: Ինձ շատ դուր եկավ, որ նա այդպես բաց ասաց, որ եթե մենք չսկսենք անհապաղ աշխատել, ապա անգործությունից ու սովից ավելի շատ մարդ կմահանա, քան կորոնավիրուսից: Նա դիմում էր ամերիկացիներին, այնտեղ, որտեղ տպում են դոլարը, որտեղ աշխարհի առաջին տնտեսությունն է: Շատ ճիշտ ասաց: Մենք ի՞նչ պիտի ասենք: Պետք է աշխատել և փրկվել այս ճգնաժամից»։