Հայաստանում կորոնավիրուսով վարակված 90 անձ թոքաբորբ ունի, նրանցից 30-ի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

հասարակական

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 90-ն ունի թոքաբորբ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շուրջ  90 անձ թոքաբորբ ունի, որից 30-ը ծանր վիճակում են», - ասաց Փաշինյանը: 

Ավելի վաղ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը կերկարաձգվի առնվազն 10 օրով: