Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ, մեկուսացումից դուրս է եկել ևս 150 հոգի. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կորոնավիրուս

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հրապարակելով առողջացածների մասին վերջին տվյալները:

«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31:

Նաև մեկուսացումից դուրս է եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են:

Առողջություն եմ մաղթում բոլորին»,-ասել է Արսեն Թորոսյանը: