Բաբլոյանի և Բաբայանի գործով նշանակված առաջին դատական նիստը չի կայանա. armtimes.com

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

բաբայանբաբլոյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է այսօր՝ ժամը 17:00-ին, սակայն այն չի կայանալու: Այս մասին հայտնում է armtimes.com

Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Վերջիններս չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: