ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կբնախագահիթեկնածու

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում կքննարկի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը. հարցը hանձնաժողովի նիստում 2 դեմ և 5 կողմ ձայներով հավանության է արժանացել:

Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: 

Հանձնաժողովի նիստում թեկնածուին հնչեցրել են մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հարցրել է, թե արդյոք Գալստյանը ֆինանական համակարգում ունի բարձր հեղինակություն: Նա հավելել է՝ որպեսզի որոշեն, թե արդյոք Գալաստյանն այդ անձն է, թե ոչ, պետք է իմանան նրա ներդրումները, ինչ է արել որպես ԿԲ խորհրդի անդամ:  

Մարտին Գալստյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ եղել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին տնօրենը: «Կենտրոնում մենք արել ենք շատ-շատ բաներ, որոնք առչնվել են ինդուստրիայի հետ»:

Նա նշել է, որ սեմիարների շարքով օգնել է ինդուստրիային՝ զարգացնելու կարողությունները. «Դիլիջանը դարձել է կենտրոն, որտեղ լավագույն բուհերի ուսանողները երազում են գալ ու անցնել իրենց պրակտիկան: Գրավոր համաձայնագիր ունենք Հարվարդի համալսարանի հետ, որ տարեկան ընդունում ենք իրենց ուսանողներից»:

Անդրադառնալով նրան, թե արդյոք ԿԲ նախագահ լինելու համար պարտադիր պետք է ունենալ առևտրային բանկում աշխատելու փորձ, Գալստյանը նշել է՝ Բեն Բեռնանկեն (ԱՄՆ-ի համերկրային պահուստային համակարգի նախկին ղեկավար) և մյուսները մերժել են առևտրային գործունեութունը և նրանց հիմնական ֆոկուսը եղել է հանրայինն ու գիտականը: Գալստյանը կարծում է, որ ԿԲ-ի պարագայում դա արդարացված է, ԿԲ-ն հանդիսանում է նաև գիտահետազոտական իստիտուտ, որը օժանդակում է կառավարությանը: 

Նիստում հնչել է նաև նրա գիտելիքներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, թե արդյոք դրանք բավարար են՝ ղեկավարելու մի կառույց, որտեղ տեղի է ունեցել անցում դրամավարկայինից դեպի ֆինանսական կայունություն: Գալստյանը վստահեցրել է, որ իր վերջին 1.5 տարվա գործունեությունը որպես խորհրդի անդամ մեծապես առնչվել է այդ թեմաների հետ:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի գործող նախագահը Արթուր Ջավադյանն է: Նրա պաշտոնատավարման ժամկետը լրանում է ամռանը:

Թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին: 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Դրանից հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում: ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է  ֆինանսական գործառնությունների վարչության միջազգաին պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը՝ հետագայում ղեկավարելով նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ: