Կենտրոնական գերեզմանատան մոտից ծաղկեպսակ գողանալու համար բերման է ենթարկվել 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

հող

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 30-ին՜ ժամը 15:00-ին, մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57 և 42 տարեկան երկու տղամարդու: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ հունվարի 11-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական գերեզմանատան գերեզմաններից գողացել են ծաղկեպսակներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: